1 500 000

«Կրկնակի հնարավորություն՚ սուպերխաղի անցկացման կանոնակարգ

 

Անցկացման վայրը՝ «Ռոյալ՚ խաղատուն, Ծաղկաձոր, Հայաստան

Անցկացման օրերը՝ ուրբաթ, 23։00

Մրցանակային ֆոնդը՝ 1 500 000 ՀՀ դրամ

 

Խախարկության մասնակցության  պայմանները

Կանոններ

  1. Սուպերխաղին մասնակցության իրավունք ունեն 21 տարին լրացած խաղատան հյուրերը
  2. Մասնակցի նպատակը՝
  • Հատկացված ժամանակահատվածում հավաքել առավելագույն քանակի կտրոններ, դրանով իսկ բարձրացնելով իր հաղթանակի հնարավորությունը Սուպերխաղի եզրափակչում։
  • Ներկա գտնվել  խաղատանը Սուպերխաղի անցկացման օրը
  1.      3.    Մասնակցի համար դուրս են գրվում կտրոններ խաղատանը և սլոտ –սրահում           խաղասեղաններին համակցությունների և վճարումների համար՝   աղյուսակին համապատասխան

Կազմակերպիչը իրեն  իրավունք է  վերապահում   փոփոխել Սուպերխաղի պայմանները։

Սուպերխաղի անցկացումից հետո չխաղարկված կտրոնները չեղարկվում են։

 

Խաղարկության անցկացման մեխանիկան (Հիմնական սրահ)

Խաղարկությունն ընթանում է երկու փուլով՝ յուրաքանչյուրը 500 000-ական դրամ մրցանակային ֆոնդով։

Մեկնարկը` 23:00

Թմբուկից դուրս է բերվում տոմս և հյուրը, ում պատկանում է տոմսը ստանում է 50 000 դրամ անձեռնամխելի գումար և այն մի քանի անգամ մեծացնելու հնարավորություն։ Դրա համար նա, իր ցանկությամբ ընտրում է այն թվի գույնը , որը պետք է ընկնի պտտախաղի (ռուլետկայի) վրա։ Պտույտը կատարում է հաղորդավարը կամ մասնակիցը (ըստ ցանկության)։ Եթե հյուրը ճիշտ է գուշակում գույնը, նա կարող է կամ վերցնել 100,000 դրամ գումարը, կամ ավելացնել այն մինչև 150 000 դրամ՝ գուշակելով հաջորդ թվի գույնը։ Հաջող փորձերի քանակի սահմանապակում չկա (Հաջողության դեպքում, ողջ մրցանակային ֆոնդը կարող է շահել առաջին մասնակիցը)։ Մասնակիցը կարող է շարունակել գուշակել այնքան ժամանակ, մինչ որոշի վերցնել գումարը: Սխալվելու դեպքում մասնակիցը ստանում է միայն առաջին 50,000 դրամը:

Եթե գնդիկը կանգմում է զերոյի վրա, կատարվում է ևս մեկ պտույտ։ Տոմսերը շարունակվում են դուրս բերվել թմբուկից մինչ մրցանակային ֆոնդի սպառումը։

Վերջին մասնակից հյուրը ստանում է մրցանակային ֆոնդի մնացորդը։

 

Խաղարկության անցկացման մեխանիկան ( Ռոյալ Ջեքպոտ խաղասրահ)

Խաղարկությունն ընթանում է մեկ փուլով ՝ 350,000 դրամ մրցանակային ֆոնդով։ Մեկնարկը` 23։00

Դուրս է բերվում տոմս, մասնակիցը ստանում է առաջին անձեռնամխելի գումարը՝ 5 000 դրամ, ինչպես նաև  իր մրցանակը մինչ 5 անգամ կրկնապատկելու և  մինչև 160,000 դրամի հասցնելու հնարավորություն։

Նա պետք է գուշակի խաղաքարտի գույնը՝ կարմիր կամ սև։ Գուշակելու ընթացքում պոտենցիալ շահումի չափը կրկնախատկվում է։ Ցանկացած պահի մասնակիցը կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից և վերցնել շահումը։ Եթե հյուրը խաղաքարտի գտույնը ընտրելիս սխալվում է, ապա նա ավտոմատ կերպով  ստանում է նախորդ գումարը (օրինակ հասնելով 40,000 դրամ գումարի և ճիշտ  չգուշակելով` հյուրը կստանա 20,000 դրամ)

 

Երբ հյուրը դադարում է գուշակել   որևէ պատճառով (վերցնում է գումարը, սխալվում է, հինգ անգամ աընդմեջ ճիշտ է գուշակում (շահում է 160 000 դր)) թմբուկից դուրս է բերվում հաջորդ մասնակցի տոմսը։ Այսպես շարունակվում է այնքան ժամանակ մինչև  մրցանակային ֆոնդը ամբողջությամբ սպառվի։ Վերջին մասնակիցը ստանում է սլոտ-մեքենայում մնացած երաշխիքի մնացորդը (նախնական ներդրված գումար ՝ 5 000 դրամ):

  1. Վիճելի իրավիճակներում «Ռոյալ՚ խաղատան ղեկավարության որոշումը վերջնական է
  2. «Ռոյալ՚ խաղատան ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում  փոփոխել Սուպերխաղի պայմանները