10 000 000

10 000 000 դրամ սուպերխաղարկության կանոնակարգ

 

Անցկացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը.

Մեկնարկը` 23:00

Խաղարկվում է 10 000 000  դրամ:

Կանոններն են.

1.​ Մասնակցել խաղարկությանը կարող են միայն 21 տարին բոլորած անձինք:

2.​ Խաղարկության մասնակցի նպատակն է.

- հավաքել մաքսիմալ քանակությամբ խաղարկության կտրոններ` դրանով իսկ մեծացնելով հաղթելու իր հավանականությունը:

- մասնակցի ներկայությունը խաղարկության ընթացքում պարտադիր է

Խաղարկության կանոնները կարող են փոխվել խաղատան հայեցողությամբ` առնց նախապես իրազեկման:

Խաղարկության ավարտից հետո չշահած կտրոնները չեղարկվում են:

 

Սուպերխաղի անցկացման կարգը (Հիմնական խաղասրահ):

Խաղարկության ընդհանուր գումարը` 7 500 000 դրամ.

Երեք փուլ` 2 500 000 դրամ յուրաքանչյուրը

Առաջին փուլ:

Մինչև 23:00 էկրաններին ֆիքսվում են պոկերի սեղանների շուրջ 5 ամենաբարձր կոմբինացիաները (նվազագույն ANTE $50, ֆլեշ և բարձր կոմբինացիաներ). Այն հյուրերը, ովքեր լավագույն հնգյակում են, ստանում են խաղարկության մասնակցության երաշխավորված իրավունք:

Նույն ժամանակահատվածում ֆիքսվում են հինգ ամենախոշոր սլիփերը:

2-րդ փուլ:

Հավաքած կտրոնները մասնակիցները նետում են թմբուկի մեջ: 23:00-ից սկվում է պտտախաղի դաշտի լրացումը հյուրերի տոմսերով: Այն հյուրերն, ում կոմբինացիաներն ու սլիփերը եղել են էկրանին, իրավունք են ստանում ընտրելու թվի վանդակը, որտեղ կտեղադրվի իրենց տոմսը:

Դրանցի հետո ըստ հերթականության լրացվում են ազատ մնացած վանդակները` սկսած մեկից: Երբ մեկից երեսունվեց թվերի վանդակները լրացված են տոմսերով, Զերոն վաճառվում է աճուրդով: Չվաճառվելու դեպքում լրացվում է թմբուկից:

Այնուհետև կատարվում է վեց սպին և հաղթող տոմսերը տեղադրվում են հավասար հնարավորությունների դաշտերում, իսկ ազատված վանդակները լրացվում են թմբուկից: Զերո ընկնելու դեպքում Զերոն կրկին լրացվում է նույն մասնակցի տոմսով: Այնուհետև կատարվում է ևս մեկ սպին և երեք հաղթողները տեղափոխվում են դյուժիններ: Ապա ևս մեկ սպին և այն դյուժինի տոմսը, որտեղ կկանգնի գնդիկը` լքում է խաղը: Մյուս երկու մասնակիցները տեղափոխվում են կարմիր և սև հավասար հնարավորությունների դաշտեր ու եզրափակիչ սպինը որոշում է խաղարկության հաղթողին:

Նույն կերպ խաղարկվում են մյուս երկու փուլերն ու մնացած մրցանակային ֆոնդը:

 

Սուպերխաղի անցկացման կարգը (Ռոյալ Ջեքփոթ խաղասրահ):

Խաղարկության ընդհանուր գումարը` 2 500 000 դրամ:

Երեք փուլերում խաղարկվող գումարը համապատասխանաբար` 700, 800 հազար և մեկ միլիոն դրամ համապատասխանաբար:

Մասնակիցներն իրենց տոմսերը լցնում են թմբուկի մեջ:

23:30 դուրս է բերվում մեկ տոմս և համապատասխան հյուրը ստանում է կրկնապատկաման խաղի հնարավորություն` խաղաքարտի գույնը` կարմիր կամ սև գուշակելւ միջոցով` սլոտ-ապարատի վրա: Գուշակելու դեպքում գումարը կրկնապատկվում է: Այսպես կարելի է կրկնապատկել հինգ անգամ` մինչև 320,000 դրամ: Մասնակիցը կարող է կանգ առնել ցանկացած պահի ու վերցնել շահած գումարը: Սխալվելու դեպքում նա ստանում է նախորդ գումարը: Այնուհետև դուրս է բերվում հաջորդ տոմսն ու նույն սկզբունքով խաղը շարունակվում է մինչ մրցանակային ֆոնդի սպառումը:

Նույն սկզբունքով անցկացվում են խաղարկության մյուս երկու փուլերը: