կենդանի խաղեր

տեխասյան պոկեր

Խաղի նպատակը

Ստանալ հինգ խաղաքարտից կազմված ավելի լավ համակցություն քան դիլերի մոտ է: Խաղի ժամանակ օգտագործվում  է 52 խաղաքարտ առանց ջոկերի:

Խաղաքարտերի արժեքավորությունը ՝ Տուզ-Արքա-Դամա-Վալետ-10-9-8-7-6-5-4-3-2

ՙՍթրեյթ՚ համակցության դեպքում տուզը կարող է հանդես գալ թե որպես ամենամեծ խաղաքարտ, և թե որպես ամենափոքր խաղաքարտ:

 

Խաղի կանոնները

Խաղը սկսելու համար խաղացողները  ՙANTE՚ դաշտում խաղադրույք են կատարում: Ապա դիլերը բաժանում է յուրաքանչյուր խաղացողի և իրեն երկուական խաղաքարտ՝ դիմային կողմը դեպի ներքև ուղղված, հետո երեք բաց խաղաքարտ՝ սեղանի մեջտեղում, (ֆլոպ)՝ այսպես կոչված ՙընդհանուր՚ խաղաքարտեր: Դրանից  հետո խաղացողը , տեսնելով իր խաղաքարտերը և երեք ՙընդհանուր՚ խաղաքարտերը , պետք է որոշում կայացնի շարունակել խաղը թե ոչ:

Եթե դուք որոշում եք չշարունակել խաղը, դրեք ձեր խաղաքարտերը սեղանին, առանց դրանք բացելու,և ասացեք ՙՊԱՍ՚.Դիլերը հավաքում է խաղաքարտերը , ՙANTE՚ խաղադրույքը տանուլ է տալիս:

Եթեշարունակում եք խաղը , ապա անհրաժեշտ է որ դուք խաղադրույք կատարեք ՙBET՚ դաշտում, որը հավասար է երկու ՙANTE՚-ի: Դրանից հետո դիլերը երեք ՙընդհանուր՚ խաղաքարտերին ավելացնում է ևս երկուսը և բացում է իր խաղաքարտերը:

 

Յուրաքանչյուր խաղացողի նպատակն է գտնել հինգ խաղաքարտից կազմված  լավագույն համակցությունը, օգտագործելով իրենց  երկու և հինգ ՙընդհանուր՚ խաղաքարտերը: Խաղացողների պես դիլերը ևս կազմում է իր համակցությունը ՝ օգտագործելով իր  երկու և հինգ ՙընդհանուր՚ խաղաքարտ:  Խաղացողների ստացած բոլոր համակցությունները համեմատվում են դիլերի ունեցած համակցության հետ:

 

Նվազագույն խաղ- ՙզույգ չորսեր՚ Եթե հինգ խաղաքարտից կազմված հավաքածուն նույն  է դիլերի և մասնակցի մոտ, ապա  բոքսը ոչ պարտվում է ոչ էլ հաղթում:  Յոթ խաղաքարտից կազմված հավաքածուից մնացած երկու խաղաքարտերը ու մի դեպքում  հաշվի չեն առնվում:

Եթե մասնակցի համակցությունը ավելի մեծ է դիլերի համակցությունից ապա հաղթած խաղադրույքները վճարումը ստանում են ըստ վճարումների աղյուսակի , իսկ ՙBET՚-ը ՝1:1 հարաբերակցությամբ:

 

Ռոյալ Ֆլաշ

100:1

Սթրեյթ Ֆլաշ

20:1

Կառե

10:1

Ֆուլ Հաուս

3:1

Ֆլաշ

2:1

Սթրեյթ

1:1

Երեքը ՝նույն պիտի՝

1:1

Երկու զույգ

1:1

Զույգ չորսեր

1:1

 

 

 

 

 

Եթե դիլերի մոտ չկա խաղ ՙANTE՚դաշտում կատարված  խաղադրույքի համար վճարումը իրականացվում է 1:1 հարաբերակցությամբ բոքսում ՙսթրեյթ՚ և ավելի ցածր համակցության առկայության դեպքում, կամ էլ դրա բացակայության պարագայում , ըստ վճարումների աղյուսակի , այն դեպքում եթե բոքսում առկա է ՙՖլաշ՚ և ավելի բարձր համակցություն: ՙBET՚ խաղադրույքի համար վճարում չի իրականացվում:

 

Ազատ բոքսերի առակայության դեպքում մեկ խաղացողը կարող է խաղալ երկու բոքսով ՙբացեիբաց՚: Բաց բոքսերի վրա մեկ խաղացողի կատարած ՙANTE՚ խաղադրույքները պետք է հավասար լինեն: Նախ պետք է որոշում կայացնել բաշխման առաջին քայլի ժամանակ , ապա՝ երկրորդի: ՙԲաց՚ խաղադրույքները  պետք է գտնվեն հարևան բոքսերի վրա: ՙԹաքուն՚ խաղադրույքների քանակը սահմանափակված է զուտ սեղանին առկա ազատ բոքսերի քանակով: ՙԹաքուն ՚ խաղադրույքների ծավալը կարող է տարբերվել  կատարված ՙբաց՚ խաղադրույքների ծավալից:

 

Խաղ՝ բոնուսի համար

 

Մինչ խաղի սկսելը դուք կարող եք բացի հասարակ ՙANTE՚ խաղադրույքից  բունուսի հավելյալ խաղադրույք կատարել:Բոնուսը խաղարկվում է անկախ դիլերի խաղից (նույնիսկ եթե դիլերի մոտ առկա է ՙխաղ չկա՚ համակցությունը կամ ավել խաղ): Բոնուսի համար վճարվում է 7:1 հարաբերակցությամբ պայմանով որ  խաղացողի առաջին հինգ խաղաքարտերից կազմված համակցությունը ՙԶույգ Տուզ է՚ և բարձր: Բոնուսի վրա կատարված խաղադրույքը  չի կարող պակաս լինել  սեղանի նվազագույ խաղադրույքի կեսից և գերազանցել  ՙANTE՚ խաղադրույքի կեսը:

 

Բոնուսի համար վճարումը չի ներառվում խաղասեղանի առավելագույն վճարման մեջ

 

Վիճելի իրավիճակներ  Պոկերում

 

  • Եթե կարգադրիչը խախտել է խաղաքարտերի բախշման կարգը (որևիցէ մեկին ավելորդ խաղաքարտ է հանձնել,պակաս խաղաքարտ է տվել,դատարկ բոքսի դեպքում է տվել խաղաքարտ, չի տվել խաղացող բոքսի դեպքում խաղաքարտ և այլն):, ապա այս դեպքերում խաղաքարտերի բաշխումը դադարեցվում է և կարգադրիչը վերականգնում է խաղաքարտերի ելքի  ճիշտ ընթացը: Դրանից հետո բաշխումը վերսկսվում է և խաղը շարունակվում է սովորական հունով: Այդ իրավիճակում արգելվում է դիպչել խաղաքարտերին: Տվյալ պահանջը  չկատարելու դեպքում խաղը ավարտին չի հասցվում, կարգադրիչը հավաքում է բոլոր բոքսրից խաղաքարտերը, մասնակիցների խաղադրույքները մնում են իրենց տեղերում կատարվում է խաղաքարտերի առանձնացում և սկսվում է նոր խաղ
  • Եթե հնարավոր չէ վերականգնել խաղաքարտերի ելման ճիշտ ընթացքը, կարգադրիչը հավաքում է բոլոր բոքսերից խաղաքարտերը ,մասնակիցների խաղադրույքները մնում են իրենց տեղերում, սկսվում է նոր խաղ
  • Եթե կարգադրիչը առաջին կամ երկրորդ խաղաքարտը իր խաղաքարտն է բացում, ապա կատարվում է վերաբաժանում
  • Եթե կարգադրիչը իր խաղաքարտերը բացում մինչև բոլոր խաղացողների որոշում ընդունելը, ապա բոքսերում , որոնց համար արդեն որոշում է կայացվել, արգելվում է այդ որոշումը  փոխել: Մյուս խաղացողները կարող են կամ փակել իրենց բոքսերը կամ ՙՊԱՍ՚ հայտարարել:
  • Եթե կարգադրիչը խաղացողի կամ իր կազմած համակցությունը ճիշտ չի հայտարարել ապա կարգադրիչը ուղղում է իր սխալը
  • Եթե կարգադրիչը սխալ վճարում է կատարել բոքսի համար ապա նա ոււղում է իր սխալը (պակաս վճարման դեպքում)
  • Խաղաքարտերի վերաբաժանում կատարվում է այն դեպքում եթե մասնակիցներից գոնե մեկը ստնում է սխալ քանակությամբ խաղաքարտ

- խաղի ընթացքում չի թույլատրվում ինֆորմացիա փոխանակել, ինչպես նաև հավքել խաղաքարտերը սեղանից:

- խաղաքարտերը պետք է ամբողջ ընթացքում գտնվեն դիլերի տեսադաշտում

-վերաբաժանումը հիմք չի հանդիսանում ՙANTE՚ խաղադրույքի դիմաց վճարում կատարելու համար

     - կրեդիտով և կանխիկ խաղադրույքներ չեն ընդունվում

 

Խաղատան մենեջմենթի որոշումը վիճելի իրավիճակներում համարվում է վերջնական