կենդանի խաղեր

բլեք ջեք

Խաղին մասնակցում է 6 տուփ յուրաքանչյուրում 52 խաղաքարտ առանց ջոկերների

Խաղի նպատակն է  հավաքել  խաղաքարտեր հնարավորության դեպքում 21 ին մոտ միավորներով  և ավելին քան դիլերինն է։  21 միավորը գերազանցելու դեպքում (սննկացում) կատարված  խաղադրույքը պարտվում է։

Խաղի պայմանները

Միավորների քանակը հաշվարկումը  կախված է խաղաքարտի բարձր կարգից։

Տուզը՝  1  կամ 11 - խաղացողի ցանկությամբ, «պատկերները» և տասանոցները - 10 միավոր, մնացացծ խաղաքարտերը հաշվարկվում են ըստ իրենց վրա նշված թվերի։ Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է  «քեշ» խաղադրույք կատարել ժետոններով հատուկ գծանշված դաշտերում (որոնք կոչվում են «բոքսեր»)։ Խաղում բոքսերի նվազագույն քանակը 1-ն  է ։ Խաղի սկզբում դիլերը յուրաքանչյուր խաղացող բոքսի համար  բաժանում է  երկուական խաղաքարտ, և մեկ խաղաքարտ իրեն՝ բացեիբաց։ Առաջին երկու խաղաքարտերի միավորների քանակի հիման վրա Դուք որոշում եք կայացնում։

  • Չվերցնել խաղաքարտը(կանգ առնել)
  • Վերցնել ևս մեկ խաղաքարտ
  • Օգտագործել լրացուցիչ հնարավորություններ

 

Երկու խաղաքարտից կազմված ամենամեծ համակցությունը կոչվում է Black Jack( Տուզ կամ տասանոց և  «պատկեր» նախնական բաշխումից)

BJ բոքս  

Եթե դիլերի բաց խաղաքարտը տուզ կամ տասանոց չէ, ապա դիլերը անմիջապես վճարում է  Black Jack 3:2 հարաբերակցությամբ, խաղաքարտերը հավաքում են։ Եթե դիլերի մոտ  Տուզ է ընտրության հնարավորություն է առաջարկվում  կամ դիլերը միանգամից  վճարում է 1։1 խաղադրույքի համար («հավասար փողեր») կամ խաղը շարունակվում է։ Եթե դիլերի առաջին խաղաքարտը տասանոց է  կամ «պատկեր» ապա դիլլերը ընդամենը հայտարարում է BJ։ Դիլլերի մոտ BJ համարկցության  առկայության  դեպքում ոչ հաղթում եք ոչ պարտվում։

Այն բանից հետո երբ սեղանի շուրջ բոլոր խաղացողները իրենց խաղաքարտերի վերաբերյալ որոշում են կայացնում, դիլերը իր համար խաղաքարտ է ընտրում։ Դիլլերը պարտավոր է խաղաքարտ վերցնել եթե 17 միավորից պակաս ունի և պարտավոր է կանգ առնել եթե իր միավորների քանակը 17 և ավելի է։ Ընդ որում դիլերի մոտ տուզ հաշվարկվում է իր առավելագույն հնարավորության սահմաններում, որը «սննկացում» չի թույլ տալիս։  Եթե բոքսի միավորների ընդհանուր քանակը գերազանցում է դիլրի միավորների քանակը, ապա խաղադրուքի համար  վճարվում է 1։1 հարաբերակցությամբ ։ Եթե Բոքսի վրա և դիլերի մոտ միևնույն քանակի միավորներ են խաղադրույքը կանգ է առնում (« STAY) «բոքս-ի վրա ։ Եքե դիլերի միավորների քանակը ավելին է ապա խաղադրույքը պարտված է համարվում ։ Եթե դիլերի միավորների քանակը  գերազանցում է 21 –ը («սննկացում»), ապա դիլլերը վճարում է բոլոր խաղացող բոքսերի համար։

 

խաղացողի շանսերը  մեծացնող հնարավորություններ

 

  1. DOUBLE-կրկնապատկում

Դուք կարող եք կրկնապատկել ձեր խաղադրույքը միավորների ցանկացած քանակի դեպքում, բացի BJ-ից, մինչև բոքսում երրորդ խաղաքարտի դուրս գալը: Բայս դրա հետ մեկտեղ դուք ստանում եք միայն մեկ լրացուցիչ խաղաքարտ:

 

  1. 2.Spli - առանձնացում

 Եթե առաջին երկու խաղաքարտերը իրար համարժեք են , ապա այդպիսի "զույգը" կարող է առանձնացվել: Դրա համար անհրաժեշտ է  հավելյալ խաղադրույք կատարել , որը  հավազարազոր կլինի նախնական խաղադրույքին: Յուրաքանչյուր խաղաքարտ շարունակում է խաղալ ինքնուրույն: "Առանձնացնելով " խաղաքարտերը՝ դլերը  հաձնում է հավելյալ խաղաքարտը ԱՌԱՋԻՆԻՆ և ԱՎԱՐՏԵԼՈՎ, անցնում է երկրորդին: Խաղաքարտերը կարող են միայն երեք անգամ առանձնացվել (մինչև 4 բոքս), տուզերը առանձնացվոում են երկու անգամից ոչ ավել (մինչև 3 բոքս): Ամեն առանձնացված տուզի համար տրվում է միայն մեկական խաղաքարտ: Եթե տուզի  հետ  ընկնում է տասանոց խաղանիշ կամ  «պատկեր», ապա համակցությունը չի հանդիսանում Black Jack և միավորների քանակը հավասարվում է 21-ի: Split-ից հետո Double թույլատրվում է կատարել (բացառությամբ տուզերի սպլիտի դեպքում)

  1. Insurance-Ապահովագրում

Եթե դիլերի առաջին խաղաքարտը տուզ է ,ապա դուք իրավունք ունեք մինչև առաջին խաղացող բոքսում երրորդ խաղաքարտի դուրս գալը ,  ապահովագրել ձեր խաղադրույքը դիլերի  հնարավոր Black Jack համակցությունից (խաղացողի Black Jack համակցությունը չի ապահովագրվում ). Դրա համար անհրաժեշտ է կատարել խաղադրույք ,որը չի գերազանցի ձեր  կատարած բոլոր խաղադրույքների կես գումարը, ապահովագրության գծում: Այդ խաղադրույքը հաղթում է և վճարվում 2:1 հարաբերակցությամբ, եթե դիլերն ունի Black Jack և պարտվում է, կամ եթե Black Jack չկա: Այն դեպքում եթե խաղասեղանի շուրջ խաղում է երկու և ավելի մարդ և որևէ մեկը հրաժարվում է ապահովագրել իր խաղադրույքները, ապա մյուս խաղացողը (մյուս խաղացողները) հնարավորություն ունի ապահովագրություն կատարել՝ բոքսերի վրա  բոլոր խաղադրույքների կեսը  չգերազանցող գումարի չափով:

 

 

 

 

  1. Surrender- հանձնում/հրաժարում

 

 Եթե դուք գտնում եք որ հաղթանակի ձեր հնարավորությունները բարձր չեն, դուք կարող եք մինչև բոքսում երրորդ խաղաքարտի հայտնվելը ցանկացած պահի հրաժարվել շարունակել խաղը: Այդ դեպքում Դուք կկորցնեք խաղադրույքի կեսը: Դուք չեք կարող Surrender  կատարել եթե դիլերի առաջին խաղաքարտը տուզ է:

 

  1. Մրցանակային համակցություն

Խաղացողը կարող է ձևավորել մրցանակային համակցություն: Դրա ձևավորման պայմանները և վճարումը  ստորև բերված  աղյուսակում

 

  Առաջին խաղաքարտը՝ «յոթ»

1։2

  Երկու «յոթ»

1։1

  Նույն  կարգի երկու «յոթ»

5։1

  Տարբեր կարգի  երեք «յոթ»

10։1

  Նույն կարգի երեք «յոթ»

100։1

 

 

Դիլերը վճարում է այդ համակցությունների համար բաշխումի ավարտից հետո, վճարվում են միայն շահումային բոքսերը: Մրցանակային համակցությունների վճարման պայմանները առանձնացման դեպքում պահպանվում են:

 

 

Խաղատան մենեջմենթի որոշումը վիճելի հարցերում վերջնական է :