կենդանի խաղեր

ամերիկյան ռուլետկա

 Յուրաքանչյուր խաղասեղան ապահովված է հինգ փաթեթից կազմված  տարբեր գույնի խաղային ժետոններով ՝առանց նշելու դրանց դասը։ Խաղացողը կարող է ընտրել նույն գույնի ժետոններ, որոնք խաղի ընթացքում միայն ինքն է օգտագործում։ Ընդ որում խաղացողը սահմանում է ժետոնների արժեքը ( դասը) խաղի ժամանակ։ Խաղային ժետոնները խաղացողներին տրվում են  քեզ-ժետոննրի դիմաց։, Լքելով խաղասեղանը պետք է անպայման փոփոխել խաղային ժետոնները քեշ-ժետոննրով, քանի որ մյուս խաղասեղաննրին և դրամարկղում գունավոր ժետոններ չեն ընդունվում, իսկ եթե դուք տևական բացակայությունից հետո մոտենաք խաղասեղանին դրանք նվազագույն արժողությամբ կգնահատվեն։

Խաղի սկզբում դիլերն առաջարկում է խաղացողներին խաղադրույքներ  կատարել։ Խնդրում եմ կատարեք ՁԵզ խաղադրույքները, որից հետո նետում է գնդակը։ Մոտավորապես գնդակի ընկնելուց երեք շրջան առաջ դիլերը հայտարարում է «Այլևս խաղադրույքներ չկան»։ Դրանից հետո խաղացողներին արգելվում է  կատարել, փոխել կամ չեղարկել խաղադրույքները։ Գնդակի ընկնելուց հետո դիլերը հայտնում է հաղթող թիվը, հայտարարում է շահած բանավոր խաղադրույքները, հավաքում է պարտված ժետոնները խաղասեղանից  և վճարում է հաղթած խաղադրույքների համար սահմանված կարգով։ Քանի դեռ վճարումը իրականացված չէ, արգելվում է  դիպչել  հաղթած թվին, հանել կամ խաղադրույք կատարել այդ համարին։

 

Վիճելի խաղադրույքները (մինչև գնդակի ընկնելը) հնարավոության դեպքում ճշտվում են խաղացողի հետ։ Գնդակի ընկնելուց հետո բոլոր վիճելի խաղադրույքներին արգելվում է դիպչել, փոխել դիրքը և այլն։ Նմանատիպ խաղադրույքների առնչությամբ  որոշում ընդունում է խաղատան մենեջերը՝ ըստ գնդակի ընկնելու պահին  խաղադրույքի փաստացի դրության։

 

Խաղադրույքներ

Խաղացողների թիվը կարող է սահմանապակվել միայն խաղասեղանի շուրջ տարածությամբ։ Յուրաքանչյուր խաղացող կարող է խաղադրույք կատարել ցանկացած համակցության վրա , անկախ սեղանի շուրջ մյուս խաղացողների գործողություններից։ Ամերիկյան ռուլետկայի կանոննրը խաղացողներին առաջարկում են ինքնուրույն կատարել խաղադրույքներ։ Դուք կարող եք խաղադրույք կատարել ինչպես գունավոր այնպես էլ քեշ-ժետոններով բայց ոչ պակաս քան նվազագույն և ոչ ավել քան առավելագույն խաղադրույքները՝ նշված  յուրաքանչյուր սեղանին աղյուսակում ։

«ZERO» դաշտ ընկնելու դեպում բոլոր խաղադրույքները, որոնք գտնվում են «Կարմիր» և «սև», «կենտ» և «զույգ»,  կամ «1-18» և «19-36» կամ «կալոննա» և «դյուժինա» դաշտում պարտվում են։

Բանավոր խաղադրույքներ

Հարմարավետության և բազմազանության համար Ամերիկյան ռուլետկան «բանավոր» խաղադրույքների լայն շրջանակներ է առաջարկում։ «Բանավոր» խաղադրույքները ընդունվում են կեշ-ժետոններով։ «Բանավոր» խաղադրույքները ընդունվում եմ մինչև

գնդակի նետումը , ինչպես նաև գնդակի պտույտի ընթացքում։ Ընդունված «բանավոր» խաղադրույքների քանակը կախված է դրանց բարդությունից և սեղանի ծանրաբեռնվածությունից։

 

Խաղադրույքներ և վճարումներ

 

 

A

Մեկ թվի  վրա

Strait up

35:1

B

Երկու թվի վրա

Split

17:1

C

Երեք թվի վրա

Street

11:1

D

Չորս թվի վրա

Corner

8:1

E

Վեց թվի վրա

Six Line

5:1

F

Տասներկու թվի

Columns, Dozens

2:1

G

Կենտ/զույգ,կարմիր/սև, 1-18,19-36

Even Chances

1:1

 

 

Բանավոր խաղադրույքների թվին են պատկանում սրիրաները։ Սերիան իրենից ներկայացնում է ռուլետկայի թմբուկի վրա որոշակի հատվածներ։ Յուրաքանչյուր սերիա ռուլետկայի դաշտում ցուցադրվում է որոշակի կերպով և ժետոնների որոշակի քանակության կիրառմամբ։ Պտույտի ժամանակ սերիան տեղադրվում է հատուկ գծանշված դաշտում, որը կոչվում է թրեք (հետք) Սերիա ընդունելու համար անհրաժեշտ է տվյալ սերիայում առկա  ժետոների քանակի բազմապատիկը։

Թիվ և «հարևաններ»

Այս խաղադրույքը ներառում է Ձեր կողմից ընտրված ցանկացած թիվ և դրանից դեպի  աջ և ձախ գտնվող  երկուական թիվ։ «Թիվ և հարևաններ» խաղադրույք կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է 5 ժետոն կամ էլ ցանկացած քանակությամբ ժետոն որոնց համագումարը 5 է։ Դուք կարող եք այս խաղադրույքը կատարել քեշ-ժետոններով։

Ամերիկայն ռուլետկայում ընդունվում են միայն հետևյալ բանավոր խաղադրույքները «Թիվ և հարևաններ», «Թիեր», «Օրֆոլայնս», «Վուազոն», «զրո-շպիլ»։

Եթե խաղացողը ինքնուրույն « թրեք» խաղադրույք է կատարում , ապա խաղադրույքը համարվում է ընդունված միայն այն դեպքում եթե դիլերը կամ վերահսկիչը այն հնչեցնում են բարձրաձայն։

Դիլերը իրավունք ունի մերժել  բանավոր խաղադրույքը աւյն դեպքում եթե նա այս կամ այն պատճառով չի հասցնում իրականացնել գործընթացը և պահապանել խաղադրույքի ընդունման կանոնները (շատ քանակությամբ պատվեր միանգամից, խաղադաշտում ժետոններ են թափվել և այլն)։

 

Նվազագույ և առավելագույն

 

Նվազագույնի սահմանաչափից  ցածր խաղադրույքները չեն վճարվում

Առավելագույն սահմանաչափից ավել խաղադրույքները անպայման հավասարեցվում են «մաքսիմալով», և միայն դրանից հետո կատարվում է վճարում, կամ էլ վերցվում է պարտված խաղադրույքը։

 

 

 

Չեն ընդունվում՝

  • Ոչ պարզ ձևակերպված, ոչ հստակ, սխալ խաղադրույքներ
  • Ոչ հասկանալի լեզվում հնչեցված խաղադրույքներ
  • Ուշացած խաղադրույքներ։ Ուշացած են համարվում այն խաղադրույքները որոնք կատարվել են դիլերի «Այլևս չկան խաղադրույքներ» բառերից հետո, խաղադաշտ նետված բայց մինչև գնդակի ընկնելը խաղադաշտում չհայտնված  խաղադրույքները նույնպես համարվում են ուշացած
  • Կրեդիտով խաղադրույքները (ոչնչով չնշված, պարզապես բարձրաձայն հայտարարված կամ ինչ-որ առարկայով պայմանակակնորեն նշված խաղադրույքները)
  • Կանխիկ կատարված խաղադրույքները
  • Մեկ այլ սեղանի գունավոր ժետոններով կատարված խաղադրույքները կամ այլ խաղատան քեշ-ժետոններով կատարված խաղադրույքները։

 

Վիճելի իրավիճակներում  խաղատան մենեջմենթի կայացրած որոշումը համարվում է վերջնական։